Գլխավոր Ավելին
Գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա
Գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա

Կլինիկայի ղեկավար՝ Գագիկ Ս. Հակոբյան, բ.գ.թ., դոցենտ

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքը հիմնադրվել է 2018թ․-ին։ Բաժանմունքի բոլոր աշխատակիցները դասավանդում են նաև ԵՊԲՀ համանուն ամբիոնում։

 

Բաժանմունքի բժիշկները զբաղվում են հետևյալ օրգան-համակարգերի հիվանդությունների ախտորոշմամաբ և բուժմամբ՝

  • Կերակրափող (այրոց, կլման ակտի խանգարում և այլն)
  • Ստամոքս (գաստրիտ, խոց, հելիկոբակտեր պիլորի և այլն)
  • Բարակ և հաստ աղիներ (կոլիտներ, փորկապություն, լուծ, Կրոնի հիվանդություն, կոցային կոլիտ, գրգռված աղու համախտանիշ և այլն)
  • Լյարդ (դեղնուկ, վիրուսային հեպատիտ (B,C), լյարդի ալկոհոլային հիվանդություն, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն, լյարդի ցիռոզ և այլն)
  • Ենթասամոքսային գեղձի հիվանդություններ

Բաժանմունքում ախտորոշման և բուժման համար կիրառում են միջազգային ընդունված ուղեցույցերը՝ փորձելով ետ չմնալ զարգացած երկրներում կիրառվող մեթոդներից։

Բաժանմունքի աշխատակիցները մշտապես հետևում են մասնագիտական վերջին նորություններին, իսկ բարդ կլինիկական դեպքերի պարագայում  աշխատանքը լինում է թիմային, որը արձանագրվող բազում հաջող ելքերի գրվականներից մեկն է։